Ռուսաստանում խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոս. Բոգդանով
Հայաստանից արտադրանքի ներմուծման սահմանափակումների կիրառումից հետո ռուսական խոշոր առևտրային ցանցերի խանութներում կաթնամթերքի պակասի ռիսկեր չկան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահ Ստանիսլավ Բոգդանովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Խոշոր առևտրային ցանցերում կաթնամթերքի տեսականու ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում ռուսական արտադրանքին, իսկ ներմուծվող մասը ներկայացված է տարբեր երկրների լայն շրջանակով․ դրանք են Բելառուսը, Չինաստանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Թաիլանդը և այլ երկրներ։
Հայաստանի արտադրանքը «Պանիրներ» անվանակարգում զբաղեցնում է տեսականու մոտ 0,3 տոկոսը։ Այս կարգի ավելի քան 85 տոկոսը բաժին է ընկնում ռուսական արտադրանքին, ընդ որում՝ ներմուծման բաժինը բազմազան է և ներկայացված է Բելառուսի, Արգենտինայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Իրանի, Սերբիայի և այլ երկրների արտադրանքով»:



