շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Կիրիլովկայի հանգստյան գոտիների վրա Ուկրաինայի հարվածների հետևանքով կա 11 զոհ

Կիրիլովկայի հանգստյան գոտիների վրա Ուկրաինայի հարվածների հետևանքով կա 11 զոհ

Կիրիլովկայում տուրիստական բազաների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, նրանցից չորսը երեխաներ են: Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
 
Ընդհանուր առմամբ տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։ Եվս 8 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են։
 
Նշենք, որ ՄԿիրիլովկա ավանը գտնվում է ելիտոպոլից 60 կիլոմետր հեռավորության վրա, այստեղ գործում է շուրջ 500 հանգստյան բազա, պանսիոնատ և մինի-հյուրանոց:

  • Կիսվել: