«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարը
«Չին-ամերիկյան մեծ պատ»․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև պատկերված պատի լուսանկար՝ «Օդային պատնեշ-ֆիլտր» գրառմամբ՝ ակնարկելով այն դեպքը, երբ Կանադայում բռնկված անտառային հրդեհների ծուխը վատթարացրել էր ԱՄՆ-ի հյուսիսային նահանգների օդի որակը։
Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրել էր Կանադային անտառների ոչ պատշաճ կառավարման մեջ և սպառնացել, որ անտառային հրդեհների պատճառած վնասը կարող է ներառել գործող մաքսատուրքերի շրջանակում, որոնք, նրա խոսքով, Կանադան վճարում է ԱՄՆ-ին։




