չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Պայթյուն և խոշոր հրդեհ Ադրբեջանի նավթամբարում. կա զոհ

Պայթյուն և խոշոր հրդեհ Ադրբեջանի նավթամբարում. կա զոհ

Ադրբեջանի Ղազախի շրջանում վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել բեռնատարում։

Այս մասին հայտնել է բեռնատարի սեփականատեր SOCAR PETROLEUM-ը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դրանք տեղեկություններով, միջադեպի հետևանքով մահացել է Ղազախի բնակիչ, 1994 թվականին ծնված Շամիլ Իբրահիմովը, որն աշխատում էր որպես նավթամբարում վառելիքի արտահոսքի և պոմպի օպերատոր։ Նա ստացել է մահացու այրվածքներ։

Ընկերությունը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի թիվ 7 նավթամբարում։ Հրդեհը առաջացել է վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի ունեցած պայթյունից։ Միջադեպի պատճառը հետաքննվում է։

  • Կիսվել: