չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Նովոռոսիյսկ ուղևորվող լցանավը Թուրքիայի ափերի մոտ ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Նովոռոսիյսկ ուղևորվող լցանավը Թուրքիայի ափերի մոտ ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ ուղևորվող «Elbus» լցանավը երեկ՝ հունվարի 7-ի երեկոյան Թուրքիայում Սև ծովի ափերի մոտ հարձակման է ենթարկվել անհայտ անօդաչու թռչող սարքի կողմից: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով թուրքական Ortadogu պարբերականը։

Նշվում է, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի կամ այլ երկրների իշխանությունների կողմից որևէ հայտարարություն այս կապակցությամբ չի եղել։

Իր հերթին Lloyd’s List-ը հայտնել է, որ հունվարի 7-ին Պալաուի դրոշի ներքո նավարկող Suezmax լցանավը շարժվում էր դեպի արևելք՝ թուրքական ափից մոտավորապես 30 մղոն հեռավորության վրա: Մոտավորապես ժամը 10:00-ին այն ենթարկվել է անօդաչու ծովային տրանսպորտային միջոցների և անօդաչու թռչող սարքերի հարձակման: Տրանսպոնդերի տվյալները ցույց են տալիս, որ այդ պահին լցանավը շեղվել է իր ուղղությունից և կտրուկ շրջվել դեպի թուրքական ափ։

Աղբյուրները հավելել են, որ փորձեր են արվում նավը քարշակով տեղափոխել Ինեբոլուի նավահանգիստ։ Լցանավը գտնվում է Ինեբոլուի մոտակայքում։ Նավի վնասվածքների կամ ջրի աղտոտման մասին տեղեկություններ չկան։

Հաղորդվում է նաև, որ լցանավի սեփականատերը Հոնկոնգում գրանցված Qing Ju Shipping Ltd ընկերությունն է։

  • Կիսվել: