շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն Իրանի հետ էսկալացիա չի փնտրում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն Իրանի հետ էսկալացիա չի փնտրում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իրանում չեն ցանկանում Իսրայելի հետ էսկալացիան։

«Մենք չենք ձգտում էսկալացիայի։ Հուսով եմ՝ նրանք նույնպես»,- հայտարարել է Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Իրանը վերջերս հրթիռների փորձնական արձակումներ է իրականացնում։ «Ես հույս ունեմ, որ նրանք թույլ չեն տա այդ սխալը»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Հաղորդավարի հարցին, թե իր կարծիքով որքանո՞վ է Իրանը վերականգնել իր միջուկային և հրթիռային ներուժը՝ հունիսյան ռմբակոծություններից հետո, Նեթանյահուն նշել է. «Նրանք փորձում են։ Նրանք նաև փորձում են վերականգնել իրենց հրթիռային արտադրության հզորությունները»։

Ըստ Նեթանյահուի՝ Թեհրանում «վերադառնում են» բալիստիկ հրթիռների արտադրությանը։

«Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա կասեմ, որ նրանք փորձում են։ Բայց վստահ չեմ, որ նրանք որոշել են անցնել սահմանագիծը, քանի որ, կարծում եմ, նրանք լսել են նախագահ Թրամփի նախազգուշացումները և որովհետև ունեցել են մեկ տարուց էլ պակաս վաղեմության փորձը»,- ասել է Նեթանյահուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին լուրջ հետևանքներ է խոստացել՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման փորձերի դեպքում։

«Եթե դա հաստատվի, ապա կլինեն հետևանքներ։ Հետևանքները կլինեն շատ լուրջ, հնարավոր է՝ նույնիսկ ավելի լուրջ, քան անցյալ անգամ»,- հայտարարել է Թրամփը՝ Մար-ա-Լագոյի իր նստավայրում Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին, Թրամփի նախազգուշացման ֆոնին, հայտարարել է, որ Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի իր հասցեին ուղղված ագրեսիայի դեպքում։

Իսրայելը հունիսի 13-ին ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ, որի նպատակն է եղել հայտարարվել Թեհրանի միջուկային ծրագրի ոչնչացումը։ Իրանն ի պատասխան սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Հետագայում նախագահ Թրամփը հայտարարել է զինադադարի մասին, որին համաձայնել են Իրանն ու Իսրայելը

  • Կիսվել: