կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից հետո Թրամփն ասել է, որ Ռուսաստանն անպարտելի տեսք ունի․ The New York Times

Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթից հետո Թրամփն ասել է, որ Ռուսաստանն անպարտելի տեսք ունի․ The New York Times

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթի կադրերը տեսնելուց հետո, իր օգնականներին ասել է, որ Ռուսաստանը «անպարտելի տեսք ունի», հաղորդում է The New York Times-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

Թերթը նաև նշում է, որ գործարքներ կնքելու լծակները գնահատելիս Թրամփը միշտ հավատացել է, որ առավելությունն ուժեղագույնի մոտ է:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքներ են փոխանակել իրենց օգնականների միջոցով:

  • Կիսվել: