հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից դեռևս հստակ պատասխան չկա Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ. Զելենսկի

Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից դեռևս հստակ պատասխան չկա Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Նրան հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք ինքը վստա՞հ է, որ Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը կպաշտպանեն Ուկրաինան ռուսական կրկնակի հարձակման դեպքում:

Ի պատասխան՝ Զելենսկին ասել է.  «Սա շատ բարդ հարց է, որին հատկապես ես շատ կցանկանայի այս պարզ պատասխանը տալ. այո, եթե լինի հետագա ագրեսիա, բոլոր գործընկերները կոշտ պատասխան կտան ռուսներին: Եվ ես հենց այս հարցն եմ ուղղում մեր բոլոր գործընկերներին։ Ու մինչ օրս հստակ, ճշգրիտ պատասխան չեմ ստացել»։

Զելենսկին հավելել է, որ տեսնում է գործընկերների քաղաքական կամքը՝ Ուկրաինային ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, «սակայն քանի դեռ մենք չունենք նման անվտանգության երաշխիքներ՝ իրավական, խորհրդարանների, Միացյալ Նահանգների Կոնգրեսի աջակցոությունը վայելող, անհնար է պատասխանել այս հարցին»։

 

  • Կիսվել: