ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռմբակոծել են Սիրիայում ԻՊ-ի ենթադրյալ զինապահեստը

Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռմբակոծել են Սիրիայում ԻՊ-ի ենթադրյալ զինապահեստը

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը շաբաթ երեկոյան համատեղ գործողություն են իրականացրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից նախկինում օգտագործված զենքի ենթադրյալ ստորգետնյա պահեստի ոչնչացման ուղղությամբ: AFP-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Հետախուզական տվյալների վերլուծությունը, ըստ ՊՆ-ի, հայտնաբերել է ստորգետնյա օբյեկտ, որը ենթադրվում է, որ օգտագործվել է Պալմիրայից հյուսիս գտնվող լեռներում զենք և պայթուցիկ նյութեր պահելու համար:

  • Կիսվել: