կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Մենք չենք ուզում ամերիկացի լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացի լինել. հայտարարություն

Մենք չենք ուզում ամերիկացի լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացի լինել. հայտարարություն

Դանիայի ինքնավար շրջանի հինգ հիմնական քաղաքական կուսակցության ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Գրենլանդիայի հնարավոր գրավման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության:

Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ կղզու ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները:

«Մենք չենք ուզում ամերիկացի լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացի լինել։  Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն գրենլանդացիները»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիայում դանիացիների պատմական ներկայությունն ամենևին չի նշանակում, որ կղզին պատկանում է Դանիային: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է «ինչ-որ բան ձեռնարկել» Գրենլանդիայի նկատմամբ՝ նույնիսկ առանց նրա բնակիչների համաձայնության:

  • Կիսվել: