հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Մենք Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրեցինք. Թուրքիայի բնական պաշարների նախարար

Մենք Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրեցինք. Թուրքիայի բնական պաշարների նախարար

Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ:

«Երկու օր առաջ մենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր ստորագրեցինք 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ: 15 տարվա ընթացքում Կասպից ծովի «Աբշերոն» հանքավայրից տարեկան կմատակարարվի 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040-ական թվականները: Օգտագործելով առկա ենթակառուցվածքները՝ մենք այս գազը մեր երկրին կմատակարարենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով», - նշել է Բայրաքթարը:

  • Կիսվել: