Մադուրոյին և նրա կնոջը գերnւ կարգավիճակով հանել են երկրից․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային։ Նրա խոսքով՝ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, կնոջ հետ միասին, գերեվարվել և ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայի և նրա առաջնորդ, նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ հաջողությամբ իրականացրել են լայնամասշտաբ գործողություն, որը կնոջ հետ միասի գերեվարվել և դուրս է բերվել երկրից։ Այս գործողությունն իրականացվել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը նաև ազդարարել է, որ ռազմագործողության արդյունքների վերաբերյալ կկայանա մամուլի ասուլիս, որը տեղի կունենա Ֆլորիդայում Երևանի ժամանակով 20:00-ին։


