շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ

Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու և ամբողջ երկիրը զորահավաք անելու մասին, հայտնում է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ ագրեսիան և կոչ է արել Վենեսուելայի բոլոր ուժերին ակտիվացնել զորահավաքի ծրագրերը։

«Վենեսուելան մերժում է Միացյալ Նահանգների կողմից «ռազմական ագրեսիան»։ ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։

Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։

  • Կիսվել: