Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների. կան զոհեր ու վիրավորներ
Դեկտեմբերի վերջին Իրանում ռիալի աժեզրկման ֆոնին սկսված բողոքի ցույցերը երկրի հարավ-արևմուտքում վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են, տեղեկացնում է Fars-ը։
Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգի Լորդեգան քաղաքում, որտեղ ցուցարարների մի մասը քարեր է նետել վարչական շենքերի և բանկերի ուղղությամբ՝ վնասելով որոշ շինություններ։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։
Հաղորդվում է նաև, որ որոշ ցուցարարների մոտ զենք է եղել, և արձանագրվել են կրակոցներ ոստիկանների ուղղությամբ։
Բախումները շարունակվել են մինչև հունվարի 1-ի կեսօր, ներկայումս իրավիճակը քաղաքում հանգիստ է։ Press TV-ն էլ հայտնել է Իրանի արևմուտքում գտնվող Կուհդաշտ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կամավորի և «Բասիջ» կազմակերպության անդամի մահվան մասին։
Հավելենք, որ ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն ու դրանց ազդեցությունը գների վրա։ Այս զարգացումների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել, նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։


