երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Իրանում ապuտամբները քաղաքացիական պшտերազմ են հրահրում, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար․ Ալի Լարիջանի

Իրանում ապuտամբները քաղաքացիական պшտերազմ են հրահրում, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար․ Ալի Լարիջանի

Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար»,-ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:

«Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»,-ասել է Լարիջանին:

  • Կիսվել: