հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանում անկարգությունների ժամանակ զոհվել է դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն

Իրանում անկարգությունների ժամանակ զոհվել է դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն

Հինգշաբթի երեկոյան Իրանի Հյուսիսային Խորասան նահանգում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ սպանվել են դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն եւ անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ: Այս մասին հայտնել է նահանգի գլխավոր դատավոր Ռեզա Բարաթիզադեն, տեղեկացնում է Իրանի IRIB պետական ​​ հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Երեկ երեկոյան, Էսֆարայեն քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, քաղաքային դատախազ Ալի Աքբար Հոսեյնզադեն իրավապահ մարմինների եւ անվտանգության ուժերի հետ միասին տեղում հետեւում էր իրադարձություններին։ Անկարգությունների մասնակիցների մի խումբ, որոնց մեծ մասը Էսֆարայենի կամ Հյուսիսային Խորասան նահանգի բնակիչներ չէին, հրկիզել է շենքը, որտեղ գտնվում էին դատախազը եւ անվտանգության ուժերը՝ թույլ չտալով բժիշկներին օգնություն ցուցաբերել նրանց»:

 

  • Կիսվել: