ԵՀ-ն չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես երկրի ղեկավար. Հիպեր
Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը՝ որպես Վենեսուելայի փաստացի ղեկավար: Այս մասին այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։
Նա, մասնավորապես, նշել է. «ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայում ժողովրդավարական անցմանը, որը պետք է ներառի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Էդմունդո Գոնսալեսին և Մարիա Կորինա Մաչադոյին»:
Հիշեցնենք, որ Գոնսալեսը 2024 թվականի ընտրությունում նախագահ Նիկոլաս Մադուրոյի մրցակիցն է եղել՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Ներկայումս նա Իսպանիայում է։
Մաչադոն վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ է, որը 2025 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի։


