հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի ձերբակալությունը. աղբյուր

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Մադուրոյի ձերբակալությունը. աղբյուր

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու, Նյու Յորքում նրան դատելու և այդպիսով՝ «աշխարհի դատավորի» դեր ստանձնելու համար, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա ասել է, որ Պեկինը պատրաստվում է ՄԱԿ-ում հանդես գալ Վաշինգտոնի դեմ այդ քայլի օրինականության հարցով:

Վան Ին վստահեցրել է, որ Չինաստանը հետևում է չմիջամտելու քաղաքականությանը և պարբերաբար քննադատում առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատման իրականացվող ռազմական գործունեությունը:

Իր հերթին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանն հայտարարել է, որ Պեկինն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացմանը՝ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածը քննարկելու համար։

Պեկինը պատրաստ է համագործակցելու միջազգային հանրության հետ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային արդարությունն ու արդարադատությունը վճռականորեն պաշտպանելու համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մադուրոյի գերեվարումից հետո Չինաստանի առաջնորդի հետ իր հարաբերությունների մասին Թրամփն ասել էր. «Ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ»:

  • Կիսվել: