կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ցանկանում եմ՝ սկսված խաղաղության գործընթացն ավարտվի կայուն համաձայնագրով. Էրդողանը շնորհավորել է Ալիևին

Ցանկանում եմ՝ սկսված խաղաղության գործընթացն ավարտվի կայուն համաձայնագրով. Էրդողանը շնորհավորել է Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ իր և իր ժողովրդի անունից մաղթելով քաջառողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձեր հմուտ ղեկավարության և հեռատես քաղաքականության շնորհիվ Ադրբեջանի շարունակական ամրապնդումն ու աճող հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ մեզ համար մեծ ուրախության և հպարտության աղբյուր են։

Ցանկանում եմ՝ սկսված խաղաղության գործընթացն ավարտվի կայուն համաձայնագրով: Ես վստահ եմ, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կնպաստեն ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»:

Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին։

  • Կիսվել: