ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Արիզոնայի լեռներում ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 4 մարդ

Արիզոնայի լեռներում ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 4 մարդ

Չորս մարդ զոհվել է ուրբաթ ամերիկյան Արիզոնա նահանգի լեռներում ուղղաթիռի կործանման հետեւանքով, տեղեկացրել է Associated Press-ը։

Ուղղաթիռն ընկել է  Թելեգրաֆ Կանյոնի մոտ, Ֆինիքսից 103 կիլոմետր արեւելք, տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին մոտ, նշվել է Փինալ օկրուգի շերիֆի գրասենյակի X ցանցի հաղորդագրությունում։

Շերիֆի օֆիսի տվյալներով՝ ուղղաթիռում գտնվող չորս մարդիկ զոհվել են, այդ թվում 59-ամյա օդաչուն, 21-ամյա երկու կանայք և 22-ամյա մի կին։

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը եւ տրանսպորտի Անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում են դեպքը։

Ուղղաթիռը թռել էր մոտակա Քուին Քրիկ քաղաքի օդանավակայանից։ Շերիֆի օֆիսի տվյալներով՝ թռիչքներն այս շրջանում ժամանակավորապես սահմանափակվել են անվտանգության նկատառումներով։

  • Կիսվել: