ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը քննարկում են Գրենլանդիան ձեռք բերելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ ԶՈւ օգտագործումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի տրամադրության տակ է։
Իրենց հերթին The Wall Street Journal-ը և The New York Times-ը, հղում անելով երկրի ղեկավարության աղբյուրներին, գրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Դանիայից գնել Գրենլանդիան:
Տեսանյութը՝ այստեղ:


