ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գլեբ Տրոցենկոյի դեմ, ով ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից է
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաև նոր գործարարներ, այդ թվում՝ Գլեբ Տրոցենկոն։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հիմնական փաստաթղթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պետդեպարտամենտը Գլեբ Ռոմանովիչ Տրոցենկոյին ներառել է սև ցուցակում՝ Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական ոլորտում նրա աշխատանքի կամ նախկին աշխատանքի պատճառով։
Բացի այդ, Պետդեպարտամենտը ցուցակում է ներառել անձնական ակտիվների և ներդրումային գործիքների ցանցը, որն օգտագործվում է Տրոցենկո ընտանիքի կողմից: Փաստաթղթերում նշվում է, որ Տրոցենկոների ընտանիքը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Lex Prime ընկերությունը, որի բաժնետոմսերի 50%-ը, ըստ Պետդեպարտամենտի, պատկանում է Գլեբ Տրոցենկոյին, հայտնվել է ԱՄՆ կառավարության սահմանափակող միջոցների տակ։ Դրա հետ մեկտեղ «սև ցուցակում» է հայտնվել Start Aero խորհրդատվական ընկերությունը, որի բաժնետոմսերի 80%-ը, ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության, ևս պատկանում է Տրոցենկոյին։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև Gleniks Teknolodzhis ընկերության դեմ, որի բաժնետոմսերի 100%-ը, ըստ ամերիկյան կողմի տեղեկությունների, պատկանում է Տրոցենկոյին։
Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի GeoProMining հանքարդյունաբերական խումբը ձեռք է բերել Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։