Պեկինը խիստ բողոք է հայտնել ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցների դեմ
Պեկինը խիստ բողոք է հայտնել Չինաստանի ծովային, նյութատեխնիկական ապահովման եւ նավաշինության ոլորտներում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցների դեմ, տեղեկացնում է «Սինհուա»-ն:
Նշվում է, որ Առեւտրի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ Չինաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը՝ ըստ ԱՄՆ առեւտրի մասին օրենքի 301 բաժնի հետաքննության վերաբերյալ, նաեւ ներկայացրել է ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել Չինաստանին մեղադրել ամերիկյան արդյունաբերական զարգացման խնդիրների համար:
Պաշտոնական ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ այդ միջոցները, լինելով միակողմանիության եւ պրոտեկցիոնիզմի բնորոշ դրսեւորում, լրջորեն վնասում են չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներին եւ շահերին, լրջորեն խաթարում են համաշխարհային մատակարարման շղթաների կայունությունը, կոպտորեն խախտում Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ կանոնների վրա հիմնված բազմակողմ առեւտրային համակարգը եւ միջազգային առեւտրատնտեսական կարգը:
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին հարգել փաստերը եւ բազմակողմ տնտեսական եւ առեւտրային կանոնները եւ հնարավորինս արագ շտկել իր սխալ գործողությունները, շարունակել է պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Չինաստանն ուշադիր հետեւելու է ԱՄՆ գործողություններին եւ վճռականորեն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ իր օրինական իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար։