հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հույն պատգամավորը ողջունել է Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նախաձեռնողականությունը

Հույն պատգամավորը ողջունել է Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նախաձեռնողականությունը

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախկին նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսին (իշխող` «Նոր Ժողովրդավարություն» կուսակցությունից)։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը Տիգրան Մկրտչյանը հույն քաղաքական գործչին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները։ Դեսպանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա կարգավիճակին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությանը։

Դիմիտրիս Ավրամոպուլոսն ընդգծել է բացառապես դիվանագիտական ճանապարհով անհամաձայնությունները կարգավորելու առաջնայնությունը, ողջունել Հայաստանի նախաձեռնողականությունը` հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Նա նաև անդրադարձել է Հունաստան-Հայաստան հարաբերությունները էլ ավելի զարգացնելու ու խորացնելու անհրաժեշտության վրա։ Այդ համատեքստում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությունը երկու երկրների միջև ակտիվացնելու առաջիկա նախաձեռնությունները։

 

 

  • Կիսվել: