ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Պետքարտուղարն աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներին հրամայել է ազատել USAID-ի մնացած բոլոր աշխատակիցներին

Պետքարտուղարն աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներին հրամայել է ազատել USAID-ի մնացած բոլոր աշխատակիցներին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ դեսպանատներին հրամայել է կատարել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մնացած բոլոր աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ Ռուբիոն ասել է, որ Պետքարտուղարությունը մինչև երկուշաբթի կստանձնի USAID-ի արտաքին օգնության ծրագրերի վերահսկողությունը։

Ռուբիոն դեսպանատներին խորհուրդ է տվել հետևել գերատեսչության ծրագրին՝ մինչև սեպտեմբերի 30-ը «լուծարել USAID-ի բոլոր արտասահմանյան առաքելությունները»։ 

Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում էր զանգվածային կրճատումներ մի շարք դաշնային գերատեսչություններում՝ ներառյալ Պետքարտուղարությունում։ Հայցվորները պնդում են, որ Ռուբիոյի վերակազմակերպման ծրագիրը խախտում է դատարանի արգելքը։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծրագիրն արդեն իսկ ուժի մեջ էր, երբ նախագահը հրամանագիր էր հրապարակել, ուստի խախտում չէր կարող լինել։ ԱՄՆ շրջանային դատավոր Սյուզան Իլսթոնը դեռևս դատավճիռ չի ընդունել։

  • Կիսվել: