ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ազատության ձգտող Իրանին․ Թրամփ
Իրանը ձգտում է ազատության, թերևս առավել, քան երբևէ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել»,-նշել է նա։
Նշենք, որ Իրանում ցույցերը չեն դադարում 2025 թվականի դեկտեմբերի 28-ից։ Այդ օրը Թեհրանի գլխավոր քաղաքային շուկայի խանութների սեփականատերերը փակել են իրենց խանութները՝ ի նշան երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ բողոքի։ Հետագայում ցույցերին միացել են նաև երկրի այլ խոշոր քաղաքների բնակիչները։ Տեղի են ունեցել բախւմներ ցուցարարների ու սոստիկանների միջև ժամանակի ընթացքում բողոքը ձեռք է բերել քաղաքական բնույթ․ մասնակիցների շրջանում հնչել են այնպիսի կարգախոսներ, ինչպիսին է «Մահ Խամենեիին»։ Խոսքն Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մասին է։
Անկարգությունների ժամանակ հրկիզվել են բանկեր, պետական հիմնարկներ, մզկիթներ: Կան զոհեր, վիրավորներ, բազմաթիվ ձերբակալվածներ:
Այաթոլլա Ալի Խամենեին զանգվածային բողոքի ցույցերի մասնակիցներին անվանել է «սադրիչներ» և մարդիկ, որոնք «վնասում են երկրին»։



