ԱՄՆ-ն հայտնել է համաշխարհային շուկայում վենեսուելական նավթի վաճառքի մասին
Վաշինգտոնը սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը:
Նշվում է, որ վենեսուելական նավթի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի ԱՄՆ հաշիվներին, հայտարարել է նախարարությունը։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ այս միջոցները կծախսվեն «ամերիկյան և վենեսուելական ժողովրդի շահերից ելնելով» և բացառապես ԱՄՆ կառավարության հայեցողությամբ։
Թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նշելով. ՛՛ԱՄՆ-ն սկսում է վենեսուելական նավթի վաճառքը և հանում Կարակասի պատժամիջոցների մի մասը՛՛:
Տեսանյութը՝ այստեղ:


