չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս փուլում ավարտված են. Պեսկով

ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս փուլում ավարտված են. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետագա բանակցությունների վերաբերյալ հստակություն կլինի, երբ ամերիկյան կողմը պատասխանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բանակցությունների վրա ազդո՞ւմ է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը պատրաստվում է 8500 զինվորական տեղափոխել Եվրոպա, Պեսկովը նշել է. «Բանակցությունների ընթացքի վրա դա չի ազդում: Դրանք, ըստ էության, այս փուլում ավարտված են։ Հասկանալու համար, թե ինչպես և երբ դրանք շարունակվեն, մենք պետք է ստանանք տխրահռչակ տեքստը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա այս շաբաթ»:

Նա նշել է, որ Կրեմլն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից լարվածության սրմամբ:

  • Կիսվել: