Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն. Փաշինյանը՝ Թուրքիա այցի մասին
Սովորաբար նման այցերի ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս, բայց մեր գործընկերները մի քիչ անհամբեր են գտնվել: Այո՛, այդպիսի պլան կա: Այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Էրդողանի հրավերով իր՝ Թուրքիա այցելելու լուրին, որի մասին երեկ խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես կարող եմ ասել, որ իրոք այցը նախատեսված է, և այցի վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար՝ համատեղության իմաստով հայտարարությունների, այս պահին ընդամենն ասեմ այն, ինչ արդեն հայտնի է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա: