չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
G7-ը Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն չի հրապարակի ԱՄՆ-ի պատճառով. Reuters

G7-ը Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն չի հրապարակի ԱՄՆ-ի պատճառով. Reuters

Կանադան հրաժարվել է իր հյուրընկալած Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ «ուժեղ» համատեղ հայտարարություն հրապարակելուց։ Պատճառը Միացյալ Նահանգների դիմադրությունն է, չորեքշաբթի՝ հունիսի լույս 18-ի գիշերը հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Կանադայի կառավարության աղբյուրներին։

CBC News հեռուստաալիքը հաղորդել է, որ Վաշինգտոնին դուր չեն եկել պլանավորված կոմյունիկեի տեքստում Ռուսաստանի վերաբերյալ որոշ ձևակերպումներ: Սպիտակ տունը մտավախություն ունի, որ դրանք կխոչընդոտեն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Ռուսաստանի հետ հետագա բանակցությունները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ձևակերպումներից մի քանիսը գագաթնաժողովը նախագահող Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախատեսում է օգտագործել իր հայտարարության մեջ:

Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ հայտարարության փոխարեն G7-ի երկրները հրապարակել են մի քանի համատեղ հայտարարություն, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի, արհեստական բանականության, միգրացիայի և կարևոր հանքային պաշարների վերաբերյալ:

 

  • Կիսվել: