կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Air France ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մյունխենում. աղբյուր

Air France ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մյունխենում. աղբյուր

Air France ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մյունխենի օդանավակայանում՝ սալոնում այրվածի հոտի պատճառով։ Այս մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչներից մեկը, տեղեկացնում է DPA-ն:

Ինչպես հաղորդվում է՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։

Օդանավը հետևում էր Բեյրութ-Փարիզ երթուղուն։ Թե ինչն է եղել այրվածի հոտի պատճառը, դեռևս հայտնի չէ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մյունխենում ժամը 20:19-ին (Երևանի ժամանակով՝ 23:19-ին) և առայժմ մնում է օդանավակայանի տարածքում։

Ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում։ Տուժածներ չկան:

  • Կիսվել: