չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ադրբեջանում սպաների խաղաղ ժամանակ ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով

Ադրբեջանում սպաների խաղաղ ժամանակ ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով

Ադրբեջանում պահեստազորից ակտիվ ծառայության զորակոչված կամ պայմանագրով ակտիվ զինվորական ծառայության կամավոր զորակոչվող սպաների համար խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով։

Ըստ ԱՊԱ-ի՝ սա արտացոլված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված «Զինվորական ծառայության մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխություններում։

Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչվածների և պայմանագրով կամավոր զորակոչվածների ծառայության ժամկետը կկազմի մեկ տարի (որի ավարտին, կողմերի համաձայնությամբ, նրանք կտեղափոխվեն կանոնավոր սպայական կազմ), իսկ պայմանագրով ծառայության անցնող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ մինչև երեք տարի (ժամկետի ավարտին, կողմերի համաձայնությամբ, կկնքվի նոր պայմանագիր):

  • Կիսվել: