չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ադրբեջանի ԶՈւ կարողությունների և ՆԱՏՕ-ի հետ դրանց փոխգործունակության բարձրացումը Դաշինքի և Ադրբեջանի միջև գործընկերության հիմնական ոլորտներից է. Վիննիկով

Ադրբեջանի ԶՈւ կարողությունների և ՆԱՏՕ-ի հետ դրանց փոխգործունակության բարձրացումը Դաշինքի և Ադրբեջանի միջև գործընկերության հիմնական ոլորտներից է. Վիննիկով

Ադրբեջանը հավատարիմ գործընկեր է և համագործակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների և այլ գործընկեր երկրների հետ բազմաթիվ, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության բարեփոխումների, կիբերպաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի զինված ուժերի կարողությունների և Դաշինքի հետ դրանց փոխգործունակության բարձրացումը ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության հիմնական ոլորտներից մեկն է։

1994 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ին և առանձին դաշնակիցներին հնարավորություն է տվել աջակցել Ադրբեջանին ընտրված ստորաբաժանումների մշակման գործում՝ փոխգործունակությունը բարձրացնելու համար։

Ծրագրի շրջանակում Ադրբեջանը մշակում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող ստորաբաժանումներ, պատրաստում է ուժեր ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար և զարգացնում է այլ կարողություններ այն պոտենցիալ առաքելությունների համար, որոնցում Ադրբեջանը կարող է մասնակցել ապագայում»:

  • Կիսվել: