շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ադրբեջանցի քաղաքագետը կոչ է անում հաշվեհարդար տեսնել ԼՂ բնակչության նկատմամբ

Ադրբեջանցի քաղաքագետը կոչ է անում հաշվեհարդար տեսնել ԼՂ բնակչության նկատմամբ

Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն կոչ է անում հաշվեհարդար տեսնել ԼՂ բնակչության նկատմամբ: Ինչպես հաղորդում է minval.az-ը, սույն քաղաքագետը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությանը, եզրակացնում է. «այլ կերպ ասած՝ ՊՆ-ն եւս խոստովանել է, որ Ռուսաստանը խախտում է Հայաստանի հետ համատեղ հայտարարության դրույքները: «ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է դադարեցնեն Ադրբեջանի տարածքներում ՀՀ ԶՈւ տեղակայում»: Այդ հայտարարությունը չպետք է օդում մնա: Ինչպես եւ ասվում է հայտարարության մեջ, պետք է առաջարկի իրականացման մեխանիզմներ գործարկվեն այն մասին, որ բոլոր ադեկվատ միջոցները կձեռնարկվեն ադրբեջանական բանակի կողմից»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ պետք է հսկողության տակ առնել Լաչինի միջանցքը, զինաթափել ԼՂ-ում անջատողականներին:

«Ղարաբաղում անջատողականներին զինաթափել» արտահայտությունն «ադրբեջաներենից» թարգմանաբար նշանակում է ամբողջ հայկական բնակչության ոչնչացում:  

  • Կիսվել: