շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Զապորոժիեի ատոմակայանում պայթյուններ են լսվել. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ատոմակայանում պայթյուններ են լսվել. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ատոմակայանում մի շարք պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը:

Մասնավորապես՝ ԱԷՄԳ-ի՝ ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նման բան տեղի է ունենում արդեն չորրորդ անգամ՝ 2025 թվականի սկզբից ի վեր։

ՄԱԳԱՏԷ-ի՝ ԱԷԿ-ում աշխատող դիտորդները հայտնել են, որ հունիսի 5-ին ժամը 11:30-ից 13:45-ն ընկած ժամանակահատվածում առնվազն հինգ պայթյուն են լսել, որոնցից յուրաքանչյուրին նախորդել է հրաձգությունը: Դրանից հետո կրակոցները լսվել են ժամը 14:00-ի սահմաններում:

Ըստ նախնական տվյալների՝ խոսքը ԱԹՍ-ների չեզոքացման մասին էր։ Ատոմակայանում որևէ վնասի մասին տեղեկություն չի հաղորդվում։

 

  • Կիսվել: