Դանիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
Դանիան այս ամառ կավելացնի իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում. այնտեղ կտեղակայվեն մի քանի F-16 կործանիչներ, երկու EH-101 ուղղաթիռներ և ռազմական ֆրեգատ, ինչպես նաև կավելացվի ցամաքային պարեկների թիվը: Այս մասին հայտնել է Գրենլանդիայի Արտաքին գործերի և գիտության նախարարությունը։
Ինչպես հաղորդվում է՝ Դանիայի զինված ուժերը ծրագրում են ձմեռային հատուկ նշանակության զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում։
Գրենլանդիայի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Վիվիան Մոտցֆելդի խոսքով՝ զինվորականները պետք է կարողանան կղզում կատարել իրենց հանձնարարված խնդիրները՝ ելնելով անվտանգության ներկա իրավիճակից։
Նշվում է նաև, որ պարեկությանը, բացի դանիացի զինվորականներից, կմասնակցեն նաև զինվորական ծառայության մեջ գտնվող գրենլանդացիներ։