Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ
Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասաց համայնքի ղեկավարը, երբ հետաքրքվեցինք, թե որտեղ են եղել տղաները։
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, առավոտյան հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը:
Գերատեսչությունից հայտնում էին, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում: