ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Ռուսաստանը 6 ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ արգելքը ԵՏՄ երկրներին չի վերաբերում

Ռուսաստանը 6 ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ արգելքը ԵՏՄ երկրներին չի վերաբերում

Ռուսաստանի կառավարությունը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը: Այս մասին տեղեկացնում է Meduza-ն՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Որոշումն ընդունվել է ներքին պարենային շուկայում կայուն իրավիճակ պահպանելու նպատակով»։

Նշվում է, որ արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ինչպես նաև այն մարդասիրական օգնության, որը տրամադրվում է օտարերկրյա պետություններին կառավարության որոշումների հիման վրա։

Բացի այդ՝ զրոյացվել են ոլոռի, սիսեռի և ոսպի արտահանման մաքսատուրքերը, որոնք նախկինում կազմում էին 5 տոկոս։ Կառավարությունում պարզաբանել են, որ «այս արտադրանքի արտահանման գները զգալիորեն նվազել են», իսկ զրոյական դրույքաչափերը նպատակ ունեն բարձրացնել հայրենական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկայում։

  • Կիսվել: