ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Իսրայելի Արաբական կուսակցությունը ՀԱՄԱՍ-ը կճանաչի ահաբեկչական կազմակերպություն

Իսրայելի Արաբական կուսակցությունը ՀԱՄԱՍ-ը կճանաչի ահաբեկչական կազմակերպություն

Իսրայելում ՌԱԱՄ արաբական կուսակցության առաջնորդ Մանսուր Աբբասը մտադիր է ՀԱՄԱՍ-ը հրապարակայնորեն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը:

Նշվում է, որ այդ մասին կհայտարարվի Channel 12-ի հետ հարցազրույցում, որը կկայանա շաբաթ երեկոյան՝ նոյեմբերի 28-ին։

Այդ քայլը կարող է հնարավորություն տալ կուսակցությանը՝ միանալու Գադի Այզենկոտի գլխավորած կառավարական կոալիցիային: ՀԱՄԱՍը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը նա պարտադիր պայման է համարում ապագա կառավարության բոլոր մասնակիցների համար։

 

  • Կիսվել: