ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
ՌԴ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկու զանգվածային և 12 խմբային հարված է հասցրել Ուկրաինային. ՊՆ

ՌԴ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկու զանգվածային և 12 խմբային հարված է հասցրել Ուկրաինային. ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երկու զանգվածային և 12 խմբային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ թիրախավորվել են, մասնավորապես, ռազմական օդանավակայաններ, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք ներգրավված են թևավոր հրթիռների, հրթիռային վառելիքի, մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: