ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց

Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Արմավիրի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին հայտնել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին՝ այն թողնելով Մրգաշատ գյուղի կամրջի մոտ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ ահազանգից հետո դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել և առգրավել են երեք ինքնաձիգ՝ ջնջված համարներով, 10 ողորկափող և մեկ օդաճնշիչ հրացան, գազային, օդաճնշիչ ու մեկնարկային վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան 1000 փամփուշտ և այլ զինամթերք։

Գերատեսչությունը հիշեցնում է, որ օրենքով նախատեսված դեպքերում զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

  • Կիսվել: