ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
ԱԺ 5 պատգամավորներ ԱՄՆ-ում կմասնակցեն «Բաց աշխարհ» ծրագրին

ԱԺ 5 պատգամավորներ ԱՄՆ-ում կմասնակցեն «Բաց աշխարհ» ծրագրին

Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե Ավետիսյանը, Գարիկ Սարգսյանը, Լևոն Լևոնյանը, Սևակ Խաչատրյանը և Սյուզաննա Սայադյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը կգործուղվեն ԱՄՆ-ի Սիեթլ քաղաք։

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 26-ի կարգադրությունից։

Պատգամավորները կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին։

 

  • Կիսվել: