ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Էստոնիայի նախագահ կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման մեջ բացառություններ անել

Էստոնիայի նախագահ կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման մեջ բացառություններ անել

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշման մեջ բացառություններ նախատեսել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ նա նշել է, որ անհրաժեշտ է պահպանել սահմանը հատելու հնարավորությունն այն մարդկանց համար, որոնց ամուսինները կամ երեխաները բնակվում են Ռուսաստանում և չեն կարող տեղափոխվել Էստոնիա։

Նրա խոսքով՝ բաց սահմանը անհրաժեշտ է նաև դիվանագետների աշխատանքի և արտաքսման ընթացակարգերի իրականացման համար։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Էստոնայի նախագահը չի առաջարկել չեղարկել կառավարության որոշումը, այլ միայն նախատեսել որոշակի բացառություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ սահմանի փակման հետևանքով երկու երկրների հարաբերությունները հայտնվել են բաց պատերազմի շեմին։

  • Կիսվել: