հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Կրիպտո համայնքը դժգոհ է Կրիպտոակտիվների մասին նոր օրենքից՝ այն միտված է սահմանափակելու ոլորտը և նվազեցնելու ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ ՀՀ-ի տնտեսական գործակցությունը

Կրիպտո համայնքը դժգոհ է Կրիպտոակտիվների մասին նոր օրենքից՝ այն միտված է սահմանափակելու ոլորտը և նվազեցնելու ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ ՀՀ-ի տնտեսական գործակցությունը

Կրիպտո համայնքը դժգոհ է օրերս ուժի մեջ մտած Կրիպտոակտիվների մասին օրենքից, որը կարգավորում է ոլորտի գործունեությունը և լիցեմզավորման նորմերը։

Vanadzor Tech Week 2025-ի շրջանակներում լրագրողների հետ զրույցում «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն սույն օրենքը անվանեց «ստրկատիրական»։ Նրա խոսքով՝ Հայաստանում ներկայումս բուռն զարգացում ապրող  կրիպտոարժույթի ոլորտը էականորեն կտուժի նոր օրենքի իմպլեմենտացիայից հետո։

Հարությունյանի պնդմամբ, սույն օրենքը Հայաստանին պարտադրվել է եվրոպական համայնքի կողմից երկրի եվրոինտեգրման կուրսի շրջանակներում՝ բանկերի մենաշնորհը պահպանելու համար։ Միևնույն ժամանակ, նրա հավաստմամբ, Հայաստանը առաջիններից էր, ով ընդունեց այս օրենքը, անգամ ԵՄ-ում այն լիարժեք չի գործում։ Հայաստանի հարևան երկրներում էլ չկա նման օրենք, ինչը ոլորտի զարգացման համար և ներդրումային միջավայրի տեսանկյունից այդ երկրները դարձնում է ավելի շահեկան։ «Միջազգային խաղացողները տարբեր ժամանակներում կարողացել են տարբեր ոլորտներում իրենց ազդեցությունից բխող որոշումներ պարտադրել Հայաստանին, բայց այս օրենքը իր դեստրուկտիվ նշանակությամբ աննախադեպ է»,- պնդեց մասնագետը։

Միևնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ օրենքի իպլեմենտացիան կհետաձգվի, քանզի ՀՀ Կենրտոնական Բանկը դեռևս չունի բավական գործիքակազմ այն իրագործելու համար։ «Երկու տարի անընդմեջ մենք պայքարել ենք այս չարիքի դեմ, հրավիրել ենք անկախ փորձագետներ՝ Սինգապուրից, Դուբայից, տեղի են ունեցել քննարկումներ անգամ վարչապետի հետ, օրենքի նախագծի վերաբերյալ իր բացասական կարծիքն է հայտնել ԲՏԱ նախարարը, դեմ են արտահայտվել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ որոշ պատգամավորներ, նույնիսկ ամենաեվրոպամետ կուսակցություննեևրից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը սույն փաստաթուղթը անվանեց «խայտառակություն», սակայն՝ ապարդյուն։ Կենտրոնական բանկը հասավ իր նպատակին՝ վարչապետը հայտարարեց, որ նախագծի ընդունումը քննարկման ենթակա չէ, և բնականաբար ոչ ոք չհանդգնեց ընդդիմանալ նրա որոշմանը, նույնիսկ այն գործիչները, ովքեր գիտակցում էին փաստաթղթի կործանարարությունը ոլորտի և ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության համար»,- պատմեց Հարությունյանը։

Նա նաև գաղտնազերծեց սույն օրենքի իրական նպատակը՝ նվազեցնել ներդրումների հոսքը Ռուսաստանից և Իրանից դեպի Հայաստան։ «Քանի որ այս երկրները գտնվում են սակցիաների ներքո և անջատված են swift-համակարգից, շատ գործարքներ կատարվում են կրիպտոարժույթով, օրենքի ընդունումից հետո այդ հնարավորությունը սահմանափակվում է»,- բացատրեց մասնագետը։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ՌԴ-ից և Իրանից ներդրումների կրճատումը բացասական կանդրադառնա երկրի ՀՆԱ-ի վրա։

«Երբ մենք իշխանություններին թվերով ներկայացրեցինք, թե ինչ կորուստներ է կրելու Հայաստանը սույն օրենքի ընդումնման հետևանքով, նրանք չթաքցրեցին, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը Իրանի և Ռուսաստանի հետ տնտեսական գործակցության նվազեցումն է»,- փակագծերը բացեց մասնագետը։

 

Վահե Գրձելյան

  • Կիսվել: