երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առաջնահերթությունները

Քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առաջնահերթությունները

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային ու Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

Կողմերն ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների ձևավորման և համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:

  • Կիսվել: