ՀՀ-ն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, հրաժարվել են, որ իրենք են կրակել. Պապիկյան
Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, Ադրբեջանը հրաժարվել է, որ դա իրենք են արել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 29-ին ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան:
Նշենք նաև, որ Հայաստանն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։