շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավի պայթելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավի պայթելու մասին

Այսօր Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր առավոտյան Ղանամ կղզուց հյուսիս գտնվող Հորմուզի նեղուցի փակ երթուղով ծածուկ անցնելու փորձ կատարող երկու նավթատար լցանավերից մեկը պայթել է ականի վրա, երկրորդը ստիպված է եղել վերադառնալ»:
ԻՀՊԿ-ն նշում է, որ վերջին օրերին Հորմուզի նեղուցում Թեհրանի կողմից չճանաչված երթուղով անցնելու փորձ իրականացրած նավերի թիվը խիստ կրճատվել է։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը խիստ սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարել է սահմանափակումները պահպանելու մտադրության մասին մինչև իր պայմանների կատարումը, այդ թվում՝ ԱՄՆ-ի շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

  • Կիսվել: