Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև
Ադրբեջանը 2027 թվականին կդառնա ԱՊՀ համանախագահ, իսկ 2028 թվականին առաջին անգամ կստանձնի Համագործակցության նախագահությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախկինում երբեք չեն հավակնել նախագահությանը։ Լեբեդևը դա բացատրել է նրանով, որ նախկինում դրան խոչընդոտել են երկու երկրի միջև տարաձայնությունները։
Լեբեդևը նաև հավելել է, որ Ադրբեջանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է 2029 թվականին նախագահությունը ստանձնելու՝ իր երկրի պատրաստակամության մասին։



