Ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունն Իսրայելում սկսել է գազային հորատանցքի հորատումը
Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Caspian Drilling Company-ն (CDC), սկսել է Իսրայելի հարավում գտնվող Sifra North 01 հեռանկարային գազային հորատանցքի հորատումը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ընկերությունից հայտնել են, որ աշխատանքներն իրականացվում են Comprehensive Drilling Trust-ի (CDT) հետ համատեղ՝ Mosestro ընկերության պատվերով։
Նշվում է նաև, որ հորատումը սկսվել է 2026 թվականի նոյեմբերի 22-ին՝ 11:20-ին, նախատեսված բոլոր նախապատրաստական ստուգումներն ավարտելուց հետո։



