Թող գալիք տարին դառնա վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է․ Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)
Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը։ Քանի դեռ վերադարձի պահանջը կենդանի է մեր գիտակցության և համազգային օրակարգում, այն կմնա մեր պայքարի առանցքը։ Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ամանորյա ուղերձում:
«Բաքվում պահվող անձանց ազատ արձակումը միջազգային իրավունքի անբեկանելի պահանջ է և համազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը։
Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է»,-նշել է Աշոտ Դանիելյանը:


